Գեղարքունիքի նոր մարզպետը Կարեն Բոթոյանն է - Mediamax.am

6161 դիտում

Գեղարքունիքի նոր մարզպետը Կարեն Բոթոյանն է


Կարեն Բոթոյանը
Կարեն Բոթոյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին, նշել է, որ «Հայաստանի Ամերիկյան համալսարանում մարզպետների համար կազմակերպվելու են դասընթացներ, որոնց կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու»:

 

Մինչ այս Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր Ռաֆիկ Գրիգորյանը, որը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին