Ռազմական եւ արտակարգ դրությունները կհայտարարի կառավարությունը - Mediamax.am

14572 դիտում

Ռազմական եւ արտակարգ դրությունները կհայտարարի կառավարությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել ռազմական, ինչպես նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմների մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը, որոնցով նախագահի որոշ լիազորություններ կվերապահվեն կառավարությանը:

Գործող իրավակարգավորումների համաձայն՝ Հայաստանում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարում է նախագահը: Սակայն, 2015թ. ընդունված նոր Սահմանադրությամբ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձեւին, որով պայմանավորված՝ նախագահի որոշ գործառույթներ ու լիազորություններ, ինչպես օրինակ՝ արտակարգ կամ ռազմական դրության հայտարարումը, կվերապահվի կառավարությանը:

 

Օրենքն ուժի մեջ է մտնում 2018թ. ապրիլին՝ նախագահի լիազորությունների դադարեցման օրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին