Նախագահ. Կառավարությունը վայելում է ՀՀԿ լիակատար վստահությունը - Mediamax.am

52985 դիտում

Նախագահ. Կառավարությունը վայելում է ՀՀԿ լիակատար վստահությունը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ կառավարությունը վայելում են ՀՀԿ լիակատար վստահությունը:

Խոսելով կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, Սերժ Սարգսյանն ասել է, որ առկա են բոլոր նախադրյալները սկսված ծրագրերը շարունակելու համար։

 

«Մեր մանդատը բավարար էր միայն ՀՀԿ ուժերով ձեւավորել իշխանություն, սակայն մենք շարունակեցինք համագործակցությունը ՀՅԴ հետ՝ ձեւավորելով կառավարություն, որն ունակ է լուծել իր առջեւ դրված խնդիրները », - ասել է նախագահը:

 

Սերժ Սարգսյանը նշել է, որ առաջիկայում «պետք է գործել նպատակասլաց, սերտորեն համադրել կառավարության ու Ազգային Ժողովի անելիքները, իսկ կառավարության ծրագրի իրականացման ընթացքում թափանցիկությունը պետք է դառնա գործելաոճ»: 

 

«Կառավարության յուրաքանչյուր անդամ պետք է չափանիշներ սահմանի եւ օրինակ ծառայի», - ասել է Հայաստանի նախագահը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին