Կոռուպցիայի դեմ կլինեն «ազդեցիկ միջոցներ», ասել է նախագահը - Mediamax.am

55946 դիտում

Կոռուպցիայի դեմ կլինեն «ազդեցիկ միջոցներ», ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր եւ բավականին ազդեցիկ միջոցներ»:

«Թափանցիկությունն ինքնանպատակ չէ եւ, անշուշտ, ինքնադրսեւորման միջոց չէ: Թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի եւ հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր եւ բավականին ազդեցիկ միջոցներ եւ այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ», - ասել է նախագահը՝ ելույթ ունենալով կառավարության նիստում:

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ անցած տարիների փորձից կարելի է կատարել մի շարք եզրակացություններ, որոնցին առաջին այն է, որ «հաջողություն ենք արձանագրել այն բարեփոխումների պարագայում, որոնք հետեւողականորեն եւ մանրակրկիտ բացատրել ենք հասարակությանը»:

 

«Որքան էլ ցավոտ են եղել այդ ծրագրերը, հասարակությունը նման աշխատանքի շնորհիվ հստակ գիտակցել է դրա կարեւորությունը եւ ընդունել է դրանք:

Կառավարության անդամները երբեք չպետք է զլանան իրենց անելիքը հանրությանը ներկայացնել ու բացատրել», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին