Բարեփոխված Սահմանադրությունը անցնցում զարգացման գրավականն է - Mediamax.am

47970 դիտում

Բարեփոխված Սահմանադրությունը անցնցում զարգացման գրավականն է


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Photolue


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Սահմանադրության բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման համար:

Սահմանադրության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել է.

 

«Այժմ մենք գտնվում ենք անցումային փուլում, անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Մեր համոզումն է, որ Սահմանադրության ներկա՝ բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման, իշխանության թեւերի միջեւ հավասարակշռության պահպանման եւ ընդհանրապես՝ մեր երկրի համակողմանի եւ անցնցում զարգացման համար: Անկասկած, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար եւ ավելի կայուն պետություն եւ հասարակություն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին