Ֆուկույամա. Պետության որակը Հայաստանի ամենամեծ խնդիրն է - Mediamax.am

54286 դիտում

Ֆուկույամա. Պետության որակը Հայաստանի ամենամեծ խնդիրն է


Ֆրենսիս Ֆուկույաման
Ֆրենսիս Ֆուկույաման

Լուսանկարը` Decorrespondent.nl


Երեւան:Մեդիամաքս: Ամերիկացի գրող, փիլիսոփա եւ քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման կարծում է, որ «Հայաստանի ամենամեծ խնդիրներից են պետական ինստիտուտները եւ պետության որակը»:

«Երկրի համար լրջագույն վտանգ են ներկայացնում կոռուպցիան եւ հովանավորչությունը: Ռուսաստանին հետ սերտ կապերը չեն օգնում լուծել այդ խնդիրները, քանի որ այնտեղ (Ռուսաստանում-խմբ.) եւս նույն համակարգն է գործում: Հայկական սփյուռքի ներկայացուցիչները կարող են առանցքային դեր խաղալ՝ ձեր երկիր բերելով այլընտրանքային արժեքներ, գաղափարներ եւ փորձառություն, ինչն, անկասկած, կնպաստի Ռուսաստանի ազդեցության հավասարակշռմանը»,- ասել է քաղաքագետը՝ The Armenian Interest վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում:

 

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների եւ ռուսական ազդեցության մասին, Ֆրենսիս Ֆուկույաման ասել է.

 

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի՝ ընդլայնման եւ մերձավոր արտասահմանն իր վերահսկողության տակ պահելու քաղաքականությունը չի կարող բարենպաստ լինել Հայաստանի համար: Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը փորձել է իրավիճակը կարգավորել Ռուսաստանի հետ ավելի մտերմանալու, այլ ոչ թե պարզապես Արեւմուտքի կողմը բռնելու միջոցով: Այս իմաստով ձեր երկիրն այնքան խոցելի չէ, ինչքան Վրաստանը: Եթե ԱՄՆ-ը դադարի հուսալի գործընկեր լինել, Վրաստանը խնդիրներ կունենա: Այս առումով դուք փոքր-ինչ ավելի պաշտպանված եք: Մյուս կողմից՝ Հայաստանը ավելի քիչ անկախ է: Դուք ընդունել եք Ռուսաստանի գլխավորած ծրագրերն ու համակարգերը, եւ հիմա երկիրը չունի Եվրոպայի հետ կապերն ընդլայնելու այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք ունի Վրաստանը»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին