30021 դիտում

Վարչապետը կհետեւի հանձնարարականների կատարմանը


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է հետեւել տրված հանձնարարականների կատարմանը:

«Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին տրվել է շուրջ 260 հանձնարարական: Հաշվի առնելով հանձնարարականների միջոցով բարձրացված հարցերի եւ հիմնախնդիրների կարեւորությունը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ դրանց կատարողականների հսկողությանն ու արձանագրված արդյունքներին»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Նա հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավարին մեկշաբաթյա ժամկետում ամփոփել եւ ներկայացնել հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքներն ու նշվածի վերաբերյալ կազմակերպել գործադիր մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն:

Գործադիր մարմինների ղեկավարներին եւ մարզպետներին էլ հանձնարարվել է մինչեւ ամսվա վերջ ամփոփել 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքների, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի, ստեղծված աշխատատեղերի, սեփական եկամուտների, աղբահանության, ինչպես նաեւ ընթացիկ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունն ու ներկայացնել հաշվետվություն հանրությանը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am