Քննարկվել է հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը - Mediamax.am

41757 դիտում

Քննարկվել է հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում բարեփոխումների, ինչպես նաեւ Տեղեկատվական անվտանգության ապահովման եւ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը:

 

Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել են հակակոռուպցիոն ոլորտում մինչ այժմ իրականացված միջոցառումները, կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքները, ինչպես նաեւ հակակոռուպցիոն նոր ռազմավարության ուղղությունները:

 

ԱԱԽ-ն ի գիտություն է ընդունել զեկույցները:

 

Ներկայացվել է նաեւ ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման եւ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգը: ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը նշել է, որ հայեցակարգի նախագծում ներկայացված են ՀՀ տեղեկատվության անվտանգության ապահովման ոլորտում առկա վիճակը, հիմնարար արժեքները, սկզբունքները, շահերը, սպառնալիքները, նպատակները եւ այլն:

 

ԱԱԽ-ն հավանության է արժանացրել հայեցակարգի նախագիծը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին