23956 դիտում

ՀՀ եւ ՌԴ վարչապետները խոսել են կապերի զարգացման մասին


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր Երեւանում ասել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանում են:

«Երկկողմ առեւտրաշրջանառությունը վերջին տարիներին աճում է լավ տեմպերով։ Մեր համատեղ ձեռնարկությունները՝ բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, շինարարության, հեռահաղորդակցության ոլորտներում շարունակում են աշխատել։  Այսօր նախանշել ենք, թե առաջիկա տարիներին է՛լ ինչով է հնարավոր զբաղվել»,-ասել է ՌԴ վարչապետը։

Դմիտրի Մեդվեդեւն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտի համագործակցության զարգացման միտումները լավ են։ 

«Մեր երկրում շատ տարածված են հայկական մրգերը, հյութերը, պանիրները։ Մտածում ենք Եվրասիական տնտեսական միության երկրների եւ, մասնավորապես՝ Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու մասին»,- ասել է նա։

ՌԴ վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանի համար գազի հատուկ գինը առաջիկա մեկ տարում կմնա անփոփոխ:

Կարեն Կարապետյանը եւս նշել է, որ բոլոր ուղղություններով հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են:

«Ֆիքսել ենք թվերի աճ եւ նշել, որ առկա են աճի մեծ հնարավորություններ: Այսօր ստորագրվել են փաստաթղթեր, որոնք միանշանակ կնպաստեն հարաբերությունների հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am