ՀՀ նախագահն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին - Mediamax.am

29703 դիտում

ՀՀ նախագահն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը համոզվածություն է հայտնել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստի նիստը նախորդների օրինակով կանցնի կառուցողական մթնոլորտում:

 

Սերժ Սարգսյանի գնահատմամբ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այսօր առանձնանում են բոլոր մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում ակտիվ աշխատանքով, տնտեսության, ռազմական, ռազմատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությամբ:

 

Նիկոլայ Ռիժկովն էլ ընդգծել է, որ անհրաժեշտ է երկկողմ քաղաքական հարաբերությունները հասցնել այն բարձր մակարդակին, որ առկա է երկու երկրների նախագահների միջեւ:

 

Հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարածաշրջաններից մեկում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին