Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան - Mediamax.am

32932 դիտում

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:

Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի եւ փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ:

 

ՀՀ նախագահը կմասնակցի «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին եւ միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման արարողությանը:

 

Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Հնդկաստանի հայ համայնքի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին