Սերժ Սարգսյան՝ դեռ ժամանակը չէ խոսել ապագա անելիքներիս մասին - Mediamax.am

23801 դիտում

Սերժ Սարգսյան՝ դեռ ժամանակը չէ խոսել ապագա անելիքներիս մասին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` REUTERS


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչով է ինքը զբաղվելու 2018 թվականին իր երկրորդ նախագահական ժամկետի լրանալուց հետո։

Նախագահն այդ մասին ասել է Արմենիա հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։

 

Խոսելով այն մասին, թե ովքեր կզբաղեցնեն երկրի ղեկավար պաշտոնները 2018 թվականին, ՀՀ նախագահն ասել է, որ «ես եւ գործընկերներս մշտական փնտրտուքի մեջ ենք»։

 

«Բայց վստահ եղեք, որ սահմանված ժամկետներում բոլոր պաշտոնները կլրացվեն», - ասել է Սերժ Սարգսյանը։ Նա շեշտել է, որ «շատ սխալ է» համարում այս հարցով նախապես որեւէ հայտարարություններ անելը։

 

 

Մեկնաբանելով այն փաստը, որ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտնել է 2018 թվականին իր պաշտոնավարությունը շարունակելու ցանկության մասին, ՀՀ նախագահն ասել է․

 

«Կարեն Կարապետյանի այդ ցանկությունը շատ լավ, առողջ, տրամաբանված ցանկություն է։ Ընդհանրապես, պետք է ասեմ, որ Կարեն Կարապետյանը թե որպես վարչապետ, թե որպես մարդ, շատ օգտակար է մեզ համար։ Ուստի պետք չէ այստեղ որեւէ բան փնտրել»։

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր ապագա անելիքների մասին խոսելու ժամանակը դեռ չի եկել։ Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը մնալու է քաղաքականության մեջ, ՀՀ նախագահն ասել է․ «Կտեսնենք»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին