Նախագահը կարեւորել է Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» անցկացումը - Mediamax.am

19543 դիտում

Նախագահը կարեւորել է Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» անցկացումը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստանում ավանդաբար անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքը:

ՀՀ նախագահն այդ մասին ասել է դեկտեմբերի 18-ին՝ ընդունելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին:

 

Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն եւ շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:

 

Ռոուզ Գոթեմյոլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանին այն վճռական ու հետեւողական աջակցության համար, որ իրականացնում է միջազգային խաղաղապահ գործողություններին ակտիվ մասնակցությամբ:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի արտաքին եւ անվտանգային քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին եւ այդ համատեքստում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ՀՀ նախագահից հետաքրքրվել է նաեւ Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում կառավարման նոր համակարգի անցնելու կապակցությամբ իրականացվող գործընթացներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին