«Պետական միջացոռումները կդառնան հասունության քննություն» - Mediamax.am

9440 դիտում

«Պետական միջացոռումները կդառնան հասունության քննություն»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր քննարկվել են 2018թ. Հայաստանում նախատեսված պետական երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

Սերժ Սարգսյանը նշել է, որ միջոցառումների անցկացմանը շատ ժամանակ չի մնացել, եւ անհրաժեշտ է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ու խստագույնս պահպանել աշխատանքների ժամանակացույցը:

 

Անկախությունից ի վեր նման մասշտաբի պետական միջոցառումների պատշաճ անցկացումը, նախագահի խոսքով, Հայաստանի համար կդառնա յուրօրինակ հասունության քննություն:

 

Սեպտեմբերի 29-ին եւ 30-ին նախատեսված են Երեւանի հիմնադրման 2800-ամյակի նվիրված միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը նախատեսված է հոկտեմբերի 11-12-ը:

 

Խորհրդակցությանը մասնակիցները զեկուցել են նախագահի նախորդ հանձնարարականների կատարման ընթացքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին