5551 դիտում

Վարչական գործերով բողոքների թիվը կկրճատվի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքների առկայությունը բացասաբար է ազդում Վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածության վրա։


«Նման գործերի կապակցությամբ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը հստակ չէ, քանի որ առկա է ձեւավորված միասնական դատական պրակտիկա եւ դատաքննության ընթացքում արձանագրվել են ապացույցների լիարժեքության խնդիրներ: Արդյունքում նման իրավիճակը բացասաբար է ազդում Վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածության վրա, նույնիսկ այն պարագայում, որ վերջերս կառավարության նախաձեռնությամբ վարչական վերաքննիչ դատավորների թվաքանակն ավելացվեց 3-ով»,- ասել է Կարեն Կարապետյանը։

Ոստիկանության պետին հանձնարարվել եւ Երեւանի քաղաքապետին առաջարկվել է մեկամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել Վերաքննիչ վարչական դատարանում ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից արձանագրվել են ապացույցների հավաքագրման, լիարժեքության, մեկնաբանման թերություններ, եւ նման դեպքերում ձեռնարկել ներկայացրած վերաքննիչ բողոքները հետ վերցնելուն ուղղված գործողություններ։

Հանձնարարվել է նաեւ առավել հաճախակի բողոքարկվող վարչական իրավախախտումների հստակեցման անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am