Կառավարությունը լավ արդյունքների է հասել, ասել է նախագահը - Mediamax.am

8670 դիտում

Կառավարությունը լավ արդյունքների է հասել, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ տնտեսական աճի արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի եւ հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերի համար:

Այդ մասին նա ասել է սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում ամփոփվել են 2017թ. արդյունքները:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, սոցիալական և տնտեսական ոլորտների քաղաքականության մշակման ու իրականացման պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Կարծում եմ, մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք ավարտին կհասցնենք մինչև 2030 թվականը Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ռազմավարությունը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կառավարությունը 2017 թվականին լավ արդյունքների է հասել, չեմ կարծում, որ շեղումները շատ մեծ կլինեն, մենք թերևս կունենանք 7,4-7,7 տոկոսի միջակայքում տնտեսական աճ: Սա, անշուշտ, լավ ցուցանիշ է: Բայց մենք նաև պետք է հաշվի առնենք, որ մեկ տարվա լավ տնտեսական աճը չի կարող ազդեցություն ունենալ մեր հասարակության լայն շրջանակների վրա: Եվս 2-3 տարի այսպիսի աճ` կարծում եմ, որ սրանով մենք կարող ենք ստեղծել շատ լավ հիմքեր մեր ժողովրդագրական ծրագրերն իրականացնելու համար»,- ասել է նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին