Հայաստանում ներդրումների համար լավ ժամանակ է, ասել է վարչապետը - Mediamax.am

8387 դիտում

Հայաստանում ներդրումների համար լավ ժամանակ է, ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երկօրյա պաշտոնական այցը Լիբանան:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Կարեն Կարապետյանը եւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:

 

«Լիբանանյան ընկերությունները կարող են օգտագործել մեր հարթակն առավել լայն շուկաներ մուտք գործելու համար՝ հաշվի առնելով մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտին եւ ԵՄ հետ GSP+ առեւտրային ռեժիմը: Առհասարակ, այժմ լավ ժամանակ է Հայաստան գալու եւ մեր երկրում ներդրում կատարելու առումով»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Հայաստանն ու Լիբանանը «կանգնած են միմյանց կողքին»

ՀՀ վարչապետն առաջարկել է դիտարկել նաեւ համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը՝ թեթեւ արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության եւ գյուղատնտեսության ոլորտներում։

 

Սաադ Հարիրին էլ ընդգծել է, որ Լիբանանը նույնպես լավ վայր է ներդրումներ իրականացնելու համար, մասնավորապես՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության համատեքստում:

 

Կարեն Կարապետյանն առաջարկել է նաեւ ուսումնասիրել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարը, ինչպես նաեւ նշել, որ հայկական կողմը պատրաստ է կիսվելու արեւային էներգետիկայի ոլորտում իր փորձով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին