«Առաջին դեմք» կլինի Սերժ Սարգսյանը, ասել է Կարեն Կարապետյանը - Mediamax.am

5811 դիտում

«Առաջին դեմք» կլինի Սերժ Սարգսյանը, ասել է Կարեն Կարապետյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ասել է, որ նոր կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 9-ին, մեկնաբանելով ապրիլի 7-ին Սերժ Սարգսյանի հետ կայացած իր հանդիպումը, Կարեն Կարապետյանն ասել է.

 

«Համակարծիք էինք, որ երկրի առջեւ կանգնած մարտահրավերների եւ խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը  ապահովելը եւ վերջնական ձեւավորումը չափազանց կարեւոր խնդիր է: Նաեւ հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում այդ կոնֆիգուրացիան պահպանել եւ որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:  Կրկնում եմ, չափազանց կարեւոր է սահուն, արդյունավետ եւ ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին