Արմեն Սարգսյանն օգնական եւ խորհրդականներ է նշանակել - Mediamax.am

5983 դիտում

Արմեն Սարգսյանն օգնական եւ խորհրդականներ է նշանակել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Համլետ Գասպարյանին հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ մինչ այս Համլետ Գասպարյանը զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի խորհրդականի եւ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը:

 

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Ալեքսանյանը  նշանակվել է հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

 

Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: Դիսկրետ մաթեմատիկայի եւ տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն է:

 

Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է հանրապետության նախագահի օգնական:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Հասմիկ Պետրոսյանը Արմեն Սարգսյանի հետ աշխատել է դեռեւս 1996-ին, երբ վերջինս Հայաստանի վարչապետն էր:

 

Հասմիկ Պետրոսյանը Հայաստանի պետական ոլորտի հանրային կապերի ամենափորձառու մասնագետներից է, երկար տարիներ ղեկավարել է ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի մամուլի ծառայությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին