«Ոչինչ հավերժ չէ», ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

5477 դիտում

«Ոչինչ հավերժ չէ», ասել է Սերժ Սարգսյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել եւ գլխավորել կառավարությունը:

«Սակայն ոչինչ հավերժ չէ: Այդ իսկ պատճառով, եթե իմ թեկնածությունն, իհարկե, հավանության արժանանա Ազգային ժողովում, իմ պարտականությունների հետ մեկտեղ պատրաստվում եմ շատ ժամանակ հատկացնել այն փորձի փոխանցմանը, որը կուտակել եմ տարիների ընթացքում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Սա շատ կարեւոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան ինչպես հանրապետականների շրջանում, այնպես էլ կուսակցությունից դուրս»,- ասել է Սերժ Սարգսյանը «Իզվեստիա»-ում այսօր հրապարակված հարցազրույցում:

 

«Երկար ժամանակ աշխատելով պետական կառավարման բարձր պաշտոններում, այդ թվում՝ վարչապետի եւ նախագահի պաշտոնում, մենք գործընկերների հետ եկել ենք այն եզրահանգմանը, որ կիսանախագահական կառավարման ձեւը մեծ վտանգ է պարունակում, քանի որ հավասարակշռված չէ: Կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման ձեւն ավելի է համապատասխանում հայկական իրականությանը, մեր մտածելակերպին: Սա թույլ կտա ժողովրդավարական փոփոխություններ իրագործել  եւ արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը»,- ասել է նախկին նախագահը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին