Կարապետյան՝ «Ժողովրդի թեկնածուն» կարող է որոշվել ընտրություններում - Mediamax.am

4586 դիտում

Կարապետյան՝ «Ժողովրդի թեկնածուն» կարող է որոշվել ընտրություններում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակի ամենատրամաբանական լուծումը կարող է ծնվել քաղաքական ուժերի քննարկման արդյունքում:

«Շատ եմ գնահատում մեր քաղաքացիների կարծիքն ու դժգոհությունը, բայց պետք է քաղաքական ուժերը նստեն եւ պայմանավորվեն, որպեսզի չստացվի, թե մեկ քաղաքական ուժն իր կամքն է թելադրվում: Եթե որոշվի, որ արտահերթ ընտրությունների կարիք կա, ապա սահմանենք ժամկետներ, ապահովենք հավասար խաղի կանոններ եւ գնանք արտահերթ ընտրությունների»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կարեն Կարապետյանը: Նա հիշեցրել է, որ ապրիլի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է նման քննարկման ձեւաչափ նախաձեռնել:

 

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անկայուն վիճակը երկին օգուտ չի կարող տալ եւ բողոքի դուրս եկած քաղաքացիներին խորհուրդ է տվել սթափ մտածել, թե ինչ են ուզում։

 

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «ժողովրդի թեկնածու» ընտրելու օրակարգին, Կարեն Կարապետյանն ասել է, որ ժողովրդի ընտրյալը կարող է որոշվել  միայն ընտրություններում: 

 

«Այլ մեխանիզմ չկա, որեւէ երկրում հրապարակում վարչապետի թեկնածու չեն ընտրում: Ես չեմ դա ասում, իշխանությունը չի ասում: Մեր օրենքների եւ Սահմանադրության պահանջն է», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին