Արմեն Սարգսյանը տարբեր ուժերի հետ քննարկումներ կանցկացնի - Mediamax.am

1217 դիտում

Արմեն Սարգսյանը տարբեր ուժերի հետ քննարկումներ կանցկացնի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ այսօրվանից սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները:

«Հուսով եմ՝ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը:

 

«Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման եւ ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի եւ հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ եւ կշռադատված լուծումներ գտնել»,- հավելել է երկրի ղեկավարը: 

 

Արմեն Սարգսյանը չափազանց կարեւորել է կողմերի միջեւ երկխոսության մեկնարկը:

 

«Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն կարապետյանի հայտարարություններին եւ արտահայտված դիրքորոշումներին»,- ասել է նախագահը՝ ափսոսանք հայտնելով բանակցությունների ընդհատման կապակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին