Ծառուկյանը հայտարարեց մոբիլիզացիա եւ բացահայտ միացավ Փաշինյանին - Mediamax.am

23180 դիտում

Ծառուկյանը հայտարարեց մոբիլիզացիա եւ բացահայտ միացավ Փաշինյանին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը վկայում է այն մասին, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը միանում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին եւ կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել եւ լինելու ենք մեր ազգի եւ հայրենակիցների կողքին», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին