ՀՅԴ-ն դուրս է գալիս ՀՀԿ-ի հետ կազմած կոալիցիայից - Mediamax.am

3987 դիտում

ՀՅԴ-ն դուրս է գալիս ՀՀԿ-ի հետ կազմած կոալիցիայից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ Գերագույն մարմինն այսօր հայտարարել է քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարեցնելու մասին:

«Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը:

Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետեւողական ջանքեր է գործադրել համախոհության ձեւավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի եւ ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում: 

 

ՀՅԴ-ում ընդգծել են, որ կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ եւ «ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության եւ օրենքների շրջանակում»:

 

«Հաշվի առնելով առկա իրավիճակը՝  

 

Առ այդ, Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձեւավորած կառավարության մշակած՝ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝

ա) լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը,

բ) հաղթահարել քաղաքական ճգնաժամը,

գ) հստակ առաջնահերթություններ նախանշելով երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը,

դ) լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ամփոփել են կուսակցությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին