Փաշինյանը գիշերը հանդիպել է Ծառուկյանին - Mediamax.am

5955 դիտում

Փաշինյանը գիշերը հանդիպել է Ծառուկյանին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ժամը 02:00-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ։

«Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը եւ հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն», - գրել է Փաշինյանը:

 

Ապրիլի 25-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհուրդը հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր.

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին եւ կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել եւ լինելու ենք մեր ազգի եւ հայրենակիցների կողքին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին