Կասպարով. Առանցքային գործոնը հայերի ցուցաբերած կամքն էր - Mediamax.am

6487 դիտում

Կասպարով. Առանցքային գործոնը հայերի ցուցաբերած կամքն էր


Լուսանկարը` https://www.theepochtimes.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ եւ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը կարծում է, որ Հայաստանում իրավիճակի զարգացման գործում առանցքային գործոն է հանդիսացել փոփոխությունների հասնելու մարդկանց կամքը:

«Պատմությունը չի ավարտվել, սակայն մեկ կարեւոր դաս կարող ենք քաղել. երբ մարդկանց խաբում են, դա նրանց հոգնեցնում է:Երբ նրանք պատրաստ են պաշտպանել իրենց ազատությունը եւ իրենց առաջնորդին ընտրելու իրավունքը, իշխանությունը նահանջում է: Գլխավոր դասը ազգի միասնականության դրսեւորումն էր»,- ասել է Կասպարովը «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում:

 

Նա նկատել է, որ «Հայաստանը պուտինյան Ռուսաստանի հզորագույն ազդեցության տակ է»:

 

«Պարզ է, որ ձեռնարկությունների մեծ մասն այսպես թե այնպես վերահսկվում է ռուսաստանցի օլիգարխների կողմից, այդ կապերը կառուցվել են շատ երկար, այդ թվում՝ ռազմական ոլորտում».

 

Կասպարովի կարծիքով, 10 տարի երկիրը ղեկավարած Սերժ Սարգսյանի հրաժարականն ահազանգ է նաեւ Ռուսաստանի համար:

 

«Ինձ թվում է, սա լրջագույն ազդակ է առ այն, որ Ռուսաստանում իրավիճակը քողարկելու եւ անցյալ վերադառնալու փորձերն ավարտվում են հեղափոխական պայթյունով: Հայաստանը հադիսանում է ահազանգ առ այն, որ փոփոխություններն անխուսափելի են: Եվ հարցն այն է՝ որքան խաղաղ եւ ոչ բռնի դրանք կլինեն: Հայաստանը խուսափեց արյունահեղությունից եւ կոշտ դիմադրությունից մեծ հաշվով ի շնորհիվ իր ազգային առանձնահատկության: Որքանով է դա հնարավոր Ռուսաստանում, դժվարանում եմ ասել», - ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին