Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ մինչեւ ժամը 16։00-ը Հայաստանի բոլոր ավտոճանապարհները պետք է ապաշրջափակված լինեն։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ճանապարհները պետք է բաց լինեն, որպեսզի մարդիկ մարզերից կարողանան մասնակցել ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։
Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում իրենք կհամագործակցեն ոստիկանության հետ, որպեսզի փողոցներում առանց պետհամարանիշի եւ «որեւէ լկտի վարորդ չինի»։
Կեսօրին Կոմիտասի պողոտայից մեկնարկած քայլերթը Նիկոլ Փաշինյանն ավարտել է Հանրապետության հրապարակում։ Նա իր համակիրների հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Մերժիր Սերժին» նախաձեռնության եւ ուսանողների ներկայացուցիչների հետ քննարկում կանցկացնի։
«Կարեւոր հանգրվանի ենք հասել, մայիսի 1-ին վարչապետի ընտրություններ են, պետք է մեր գործողությունների վերջին փուլը բոլոր մանրամասներով պլանավորենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: