Վարչապետ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը պետք է պատմական լինի - Mediamax.am

6644 դիտում

Վարչապետ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը պետք է պատմական լինի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարեւորել է Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը:

«Այն իր ծավալով աննախադեպ միջոցառում է երրորդ հանրապետության պատմության մեջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ իրադարձությունը լինի պատմական ոչ միայն Հայաստանի, այլեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմանը:

 

Գագաթաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է նաեւ Ֆրանկոֆոնիայի գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։ Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում, ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչեւ 5000 մարդ:

 

Երկօրյա գագաթաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաեւ մշտական խորհրդի նիստը:

 

Միջոցառման շրջանակում կազմակերպվելու է տնտեսական գործարար ֆորում, ձեւավորվելու է ֆրանկոֆոն ավան:

 

Երեւանում կհիմնվի «Ֆրանկոֆոնիայի ավան»

Արդեն իսկ հաստատվել են գագաթաժողովի լոգոն, կարգախոսը՝ «Ապրել միասին», մշակվելու է հատուկ վեբ-կայք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին