Հայաստանի նախագահն ու վարչապետը կայցելեն Վրաստան - Mediamax.am

4963 դիտում

Հայաստանի նախագահն ու վարչապետը կայցելեն Վրաստան


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը շարունակում է մնալ նույնը։

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳՆ խոսնակը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգային մի շարք հարցեր։ 

 

Առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսված է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխօգնական Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։

 

«Մայիսի 27-28-ին Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, իսկ մայիսի 28-ի միջոցառումների կապակցությամբ Սփյուռքից սպասում ենք բազմաթիվ հյուրերի»,- հայտնել է Տիգրան Բալայանը։ 

 

Մայիսի 25-ից 26-ը նախատեսված է Հայաստանի նախագահի այցը Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի անկախության հռչակման 100-ամյակի միջոցառումներին։  

 

Մայիսի 30-ից 31-ը կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցելությունը Վրաստան։ 

 

 

Խոսելով ԼՂ հակամարտության բանակցություններին Արցախի մասնակցության մասին մասին՝ Տիգրան Բալայանն ասել է.

 

«Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցությունը, դա տարիներ շարունակ ասել ենք: Պարզապես այժմ իրողություններ են փոխվել եւ այդ մասին տարբեր ձեւաչափերով խոսվել է, որը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավվում բանակցային գործընթացում»։ 

 

ԱԳՆ խոսնակն ասել է, որ այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին