Վարչապետը խոսել է արտահերթ ընտրությունների կարեւորության մասին - Mediamax.am

5001 դիտում

Վարչապետը խոսել է արտահերթ ընտրությունների կարեւորության մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական եւ տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ եւ արդար կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով»:

Այս մասին վարչապետն ասել է ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպմանը:

 

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում վերջին երկու տասնամյակում ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի կամքը, եւ բոլոր խնդիրների լուծումը պետք է սկսել այստեղից:

 

«Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն է ժողովրդին վերադարձնել իշխանությունը ձեւավորելու իր անառարկելի իրավունքը: Ժողովրդավարության հաստատման կարեւոր փուլ եմ համարում ոչ միայն ազատ, արդար եւ ժողովրդավարական ճանապարհով իշխանության գալը, այլեւ հեռանալը»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին