Սամվել Կարապետյանը մտադիր չէ Հայաստանում կուսակցություն հիմնել - Mediamax.am

6967 դիտում

Սամվել Կարապետյանը մտադիր չէ Հայաստանում կուսակցություն հիմնել


Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանը

Լուսանկարը` «Տաշիր»


Երեւան: Մեդիամաքս: «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը այսօր հերքել է լուրերն այն մասին, որ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը մտադիր է Հայաստանում քաղաքական կուսակցություն հիմնել:

«Մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական կուսակցություն է ստեղծում, չեն համապատասխանում իրականությանը եւ իրական հիմքեր չունեն: 

 

Պարոն Կարապետյանը Հայաստանում քաղաքական հավակնություններ չունի, նա շարունակում է երկրում բիզնես վարել, ինչպես նաեւ իրականացնել մի շարք բարեգործական նախագծեր մշակույթի, կրթության, սպորտի եւ այլ ոլորտներում»,- ասված է «Տաշիր» ընկերությունների խմբի հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին