Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ այս մասին նա այսօր հայտնել է աշխատակազմի հետ հանդիպմանը։
«Հետադարձ հայացք գցելով անցած 4 տարիների վրա՝ տեսնում ու համոզվում եմ, որ զգալի համագործակցված աշխատանք է կատարվել։ Մենք հիմնադրել ենք բոլորի համար կայացած Քննչական կոմիտեն. դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է»,- ասել է Աղվան Հովսեփյանը։
Նա հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել ստեղծագործական, գիտական, մանկավարժական եւ հասարակական ակտիվ գործունեությամբ։
Աղվան Հովսեփյանն իրավապահ համակարգում մասնագիտական գործունեությունը սկսել է 1974-ից:
1998-2013 թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: