Արմեն Սարգսյանը ոգեւորված է «Թումո»-ի գործունեությամբ - Mediamax.am

2774 դիտում

Արմեն Սարգսյանը ոգեւորված է «Թումո»-ի գործունեությամբ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ քննարկվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունն ու նոր նախաձեռնությունները:

 

Արմեն Սարգսյանն ասել է, որ ոգեւորված է կենտրոնի գործունեությամբ, եւ «Թումո»-ն այն փայլուն օրինակն է, որն անմիջականորեն ցույց է տալիս, թե Հայաստանը որ ուղղությամբ պետք է գնա: 

 

«Այն նաեւ լավ օրինակ է, թե ինչպես Սփյուռքում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցները, իրենց գաղափարները, պրոֆեսիոնալիզմը հայրենիքի հետ կիսելով, կարող են ստեղծել հետաքրքիր մի լուծում, որը յուրօրինակ է ամբողջ աշխարհում»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին