Հակոբ Հակոբյանը ԴԱՀԿ նոր ղեկավարն է - Mediamax.am

3030 դիտում

Հակոբ Հակոբյանը ԴԱՀԿ նոր ղեկավարն է


Հակոբ-Հակոբյանը
Հակոբ-Հակոբյանը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Հակոբ Հակոբյանին Գլխավոր հարկադիր կատարող նշանակելու մասին:

Հակոբ Հակոբյանը ծնվել է 1970թ. հունիսի 4-ին:

 

1987-1995 թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական մեքենայացում ֆակուլտետում, 1996- 1999 թթ.՝ Հրազդանի Լ. Օրբելու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 

 

2001-ից աշխատել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում: 2004-2009 թթ. եղել է ծառայության Երեւանի ստորաբաժանման Էրեբունի-Նուբարաշեն բաժանմունքի, 2009-2010 թթ.՝ Շենգավիթ բաժնի, 2010-2011 թթ.՝ Մալաթիա-Սեբաստիա բաժնի, 2011-2012 թթ.՝ Աջափնյակ-Դավթաշեն բաժնի պետ:

 

2012-2018 թթ. եղել է ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի պետ:

 

Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ երկու դուստր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին