Քաղաքաշինության պետական կոմիտեն կղեկավարի Ավետիք Էլոյանը - Mediamax.am

17727 դիտում

Քաղաքաշինության պետական կոմիտեն կղեկավարի Ավետիք Էլոյանը


Ավետիք Էլոյանը
Ավետիք Էլոյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Քաղաքաշինության պետական կոմիտեն կղեկավարի Ավետիք Էլոյանը:

Այդ որոշումը կայացվել է այսօր կառավարության նիստում:

 

2016թ. հունվարին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում Ավետիք Էլոյանն ասել էր, որ «մեր ճարտարապետությունը պետք է ժամանակակից լինի եւ ապշեցնում է հինը կրկնօրինակելու մեր ձգտումը»։ 

 

 

Ավետիք Էլոյանը ծնվել է 1975 թվականին Երեւանում:

 

1992-1998 թթ.  սովորել է Երեւանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի Ճարտարապետության եւ քաղաքաշինության ֆակուլտետում

 

1997թ. Ֆրանսիայում անցել է ստաժավորում` «Մարսելի պատմական կենտրոնի վերակառուցման նախագիծ» ծրագրի շրջանակում:

 

1998թ. վերապատրաստվել է Հնդկաստանում Նյու Դելի մարդկային տարաբնակեցման ղեկավարման ինստիտուտում` ուսումնասիրելով քաղաքաշինության ղեկավարման հիմնախնդիրները:

 

1998-2000 թթ. սովորել է Մոսկվայի քաղաքաշինության գիտահետազոտական ինստիտուտում:

 

2001 թ. Երեւանի պետական Ճարտարապետաշինարարական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով ճարտարապետական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

2016 թ. Կալիֆորնիայի ճարտարապետների պալատի կողմից ստացել է ճարտարապետական եւ քաղաքաշինական նախագծման արտոնագիր: 

 

2017 թվականից անդամակցում է Ամերիկյան ճարտարապետների ինստիտուտին:

 

2001-2002 թթ. աշխատել է «Պողոսյան Հրաչ ճարտարապետական արվեստանոց»-ում` որպես ճարտարապետ, 2002-2006 թթ՝ Բար Հարբոր քաղաքում «Ռոք Քայվանո արքիթեքթս» արվեստանոցում` որպես ճարտարապետ:

 

2006-2008 թթ. աշխատել է Չիկագոյում` «Պապաջորջ-Հայմս փարթներս» նախագծային արվեստանոցում` որպես ճարտարապետ:

 

2008- 2012 թթ. աշխատել է  Սան Ֆրանցիսկոյում` «Մաքդոնալդ արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցում` որպես նախագծերի ղեկավար:

 

2012-2018 թթ. ԱՄՆ-ում հիմնադրել եւ ղեկավարել է «Էլոյան արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցը:

 

Նախագծել է մի շարք կառույցներ Լոս Անջելեսում, Չիկագոյում, Սան Ֆրանցիսկոյում, Մոսկվայում եւ այլն: Առավել նշանակալի կառույցներն են «Սան Ֆրանցիսկո Բեյ բրիջ» կամուրջի (San Francisco Bay Bridge) մատույցները, «Պորտլանդ Միլուոկե» (Portland Milwaukie Light Rail Bridge) կամուրջը, Չիկագոյում «Ալտա Քեյ» բազմահարկ բնակելի շենքը: 

 

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Քաղաքաշինության պետական կոմիտեն 2014-ից նախագահող Նարեկ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել հունիսի 8-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին