Սամվել Բաբայանն ազատ կարձակվի - Mediamax.am

6234 դիտում

Սամվել Բաբայանն ազատ կարձակվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած վճռով ազատ կարձակվի:

Սամվել Բաբայանին ազատ արձակելու դիմաց Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ երաշխավորություն էին ներկայացրել նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

 

Պարզաբանում. Սամվել Բաբայան

 

Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը անփոփոխ թողնելու մասին եւ գործն ուղարկել նոր քննության:

 

Դատարանը փոխել է նաեւ գործով անցնող մյուս երկու ամբաստանյալների՝ Սանասար Գաբրիելյանի եւ Արմեն Պողոսյանի խափանման միջոց կալանքը:

 

Առաջին ատյանի դատարանը անցած տարվա նոյեմբերին Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման:

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա դրդել էր մի խումբ անձանց «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին