Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից - Mediamax.am

4700 դիտում

Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է արտահայտվել պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած մյուս միջնորդագրին։

Քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր: Կողմ է քվեարկել 77-ը, դեմ՝ 3-ը: Երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

 

Այսօր ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել՝ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերը քննարկելու համար։

 

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր։

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 17-ին քրեական գործը վերցրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթից եւ հանձնել ՀՀ ՀՔԾ վարույթին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին