ԸՕ բարեփոխման ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստը՝ հուլիսի 4-ին - Mediamax.am

8007 դիտում

ԸՕ բարեփոխման ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստը՝ հուլիսի 4-ին


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Ազգային ժողովում:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր հանդիպել է ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով կոնսեսուսով ձեւավորված խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի անդամների հետ:

 

«Սպասվող բարեփոխումների շուրջ անհրաժեշտ է հասնել քաղաքական կոնսենսուսի, ինչն էլ պետք է երաշխավորի ընտրական լավագույն համակարգ ունենալու ցանկությունը», - ասված է ԱԺ հաղորդագրության մեջ:

 

«ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք էին, որ անհրաժեշտ է կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված եւ փոխգործակցությամբ: Այս առնչությամբ աշխատանքային խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահին առաջարկել են իրենց անունից պաշտոնապես դիմել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ ակնկալելով, որ կառավարությունը կստեղծի երեք հոգուց բաղկացած լիազոր ներկայացուցիչների խումբ, որն էլ հետագայում կաշխատի խորհրդարանական աշխատանքային խմբի հետ», - նշվում է հաղորդագրության մեջ:

 

Արա Բաբլոյանն առաջարկել է Աշխատանքային խմբի աշխատանքները համակարգել եւ սպասվող նիստերը վարել ռոտացիոն սկզբունքով: Առաջարկն ընդունվել է: Հուլիսի 4-ին կայանալիք առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները համակարգելու է ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին