ՀՀ վարչապետն ասել է, որ իրեն զարմացնում են «ԵՄ որոշ պաշտոնյաները» - Mediamax.am

7754 դիտում

ՀՀ վարչապետն ասել է, որ իրեն զարմացնում են «ԵՄ որոշ պաշտոնյաները»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր զարմանալի է անվանել այն, որ «Եվրամիության որոշ պաշտոնյաներ չեն նկատում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները»:

Կառավարության ղեկավարն այդ մասին ասել է մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Բրյուսել կատարած այցի ավարտին իր կողմից արված հայտարարությունները եւ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու արձագանքը:

 

ԵՄ-ն Հայաստանից «կոնկրետ գաղափարներ» է ակնկալում

 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Եվրամիության պաշտոնյաների հետ իր բոլոր հանդիպումների ընթացքում ընդգծել է, որ «ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ սկզբունք ու հավատամք»:

 

Վարչապետը «տարակուսելի է» անվանել այն, որ Բրյուսելում իր ունեցած հանդիպումների մի քանիսի ընթացքում գործընկերներն ասում էին, որ Հայաստանի կառավարությունից ակնկալում են փոփոխություններ: 

 

«Զարմանալի է, որ «Եվրամիության որոշ պաշտոնյաներ չեն նկատում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա ավելացրել է, որ բրյուսելյան իր հանդիպումների ընթացքում Եվրամիության պաշտոնյաներին ասել է, որ վերջին 2-3 ամիսների ընթացքում իր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի եւ դատական համակարգի անկախության ապահովման համար արել է շատ ավելին, քան նախկին կառավարությունը՝ Եվրամիության կողմից տրամադրած տասնյակ միլիոնավոր դոլարների ծրագրերի շրջանակում:

 

«Ընդ որում, մենք այդ արդյունքներին հասել ենք առանց մի հավելյալ լումա ծախսելու», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին