Անգելա Մերկելն օգոստոսի 24-ին կայցելի Երեւան - Mediamax.am

10857 դիտում

Անգելա Մերկելն օգոստոսի 24-ին կայցելի Երեւան


Անգելա Մերկելը
Անգելա Մերկելը

Լուսանկարը` https://studybreaks.com


Երեւան: Մեդիամաքս: Оգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

ՀՀ կառավարությունում նշել են, որ նախատեսված են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Անգելա Մերկելի գլխավորությամբ: 

 

Մերկելը եւ Հայաստանը

 

Հայաստանի վարչապետը եւ Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: 

 

Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

 

Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին