Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետի թեկնածու կառաջադրվի - Mediamax.am

3468 դիտում

Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետի թեկնածու կառաջադրվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր հայտարարել է, որ Երեւանի ավագանու ընտրություններում կգլխավորի «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը։

«Ես՝ որպես արդարադատության նախարար, կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում, եւ այդ պայմաններում կմասնակցեմ քարոզարշավին: Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ»,- ասել է Արտակ Զեյնալյանը:

 

Նա նշել է, որ նոր դաշինքի անվանումը դեռ քննարկման փուլում է:

 

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 23-ին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին