Բաբլոյանը խոսել է քաղաքական կոնսենսուսի կարեւորության մասին - Mediamax.am

5829 դիտում

Բաբլոյանը խոսել է քաղաքական կոնսենսուսի կարեւորության մասին


Արա Բաբլոյանը
Արա Բաբլոյանը

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասել է, որ ներքաղաքական խնդիրները պետք է լուծվեն Սահմանադրության գերակայության պահպանմամբ:

ԱԺ հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 4-ին ընդունելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, Արա Բաբլոյանն ասել է, որ «լուծումներին ուղղված քաղաքական կոնսենսուսի պետք է գալ համապատասխան քաղաքական քննարկումների մթնոլորտում»:

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Սեպտեմբերի 4-ին Թոմաս Գրեմինգերին ընդունել է նաեւ Հայաստանի վարչապետ

Նիկոլ Փաշինյանը:

 

«Վարչապետն անդրադարձել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ներկայացնելով ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ուղղությամբ բարեփոխումները:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է ավելի ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, եւ կառավարությունը կարեւորում է այս գործընթացում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ տեխնիկական եւ փորձագիտական աջակցությունը», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին