Վարչապետը կտրուկ հայտարարություն է արել «դավադրության» մասին - Mediamax.am

2820 դիտում

Վարչապետը կտրուկ հայտարարություն է արել «դավադրության» մասին


Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Photolure


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքում եւ հայտարարություններ արել՝ համացանցում հայտնված Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված զրույցի առնչությամբ։

«Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դուք որոշել եք Հայաստանի ժողովրդին մարտահրավեր նետել, դե մարտահրավերը տեսեք: Դե հիմա սպասեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Խոսելով գաղտնալսման փաստի մասին, նա ասել է․

 

«Սա դավադրություն է, հանցագործություն է Հայաստանի պետականության նկատմամբ: Հանձնարարել եմ ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպողներին եւ նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության: Դեռեւս երբ «Հայկական ժամանակ»- ի գլխավոր խմբագիրն էի, հրապարակել էինք տեղեկություն այն մասին, որ մեր օլիգարխներ եւ պետական բարձր պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ժողովրդից թալանված միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ ըստ էության պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ: Այդ բոլոր «հատուկ ծառայությունները» հայտնաբերվելու են եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են եւ ես այստեղից ԱԱԾ-ին, Ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձր պաշտոնյաների այսպես կոչված թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին: Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան երկու ժամից սպասում եմ ձեր զեկույցը կատարված աշխատանքների մասին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին