ԵԱՀԿ-ն հորդորում է ընտրական բարեփոխումներում կոնսենսուս ապահովել - Mediamax.am

5666 դիտում

ԵԱՀԿ-ն հորդորում է ընտրական բարեփոխումներում կոնսենսուս ապահովել


Գեորգի Ծերեթելին
Գեորգի Ծերեթելին

Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Խրհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված ընտրական բարեփոխումներին, եւ հորդորել քաղաքական լայն կոնսենսուս ապահովել ընտրական համակարգի ցանկացած փոփոխության համար։

Նա վերահաստատել է ԵԱՀԿ եւ խորհրդարանական վեհաժողովի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին ժողովրդավարական զարգացումների ճանապարհին։

 

«Հետեւելով ավելի վաղ կառավարությունում տեղի ունեցած դրամատիկ փոփոխություններին՝ կարող ենք ասել, որ Հայաստանի քաղաքական համակարգը նոր փորձության առջեւ է կանգնել։ Ողջունելի է քաղաքական ուժերի պատրաստակամությունը՝ կառուցողական աշխատանք ծավալելու ընտրական բարեփոխումների շուրջ։ Շատ ավելի կարեւոր է հարցի վերաբերյալ համընդհանուր կոնսեսուսը»,- ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը։

 

«Այս գործընթացի պատասխանատվությունը հայ ժողովրդի եւ իշխանության ձեռքերում է, եւ ԵԱՀԿ-ն ու խորհրդարանական վեհաժողովը պատրաստ են աջակցել՝ այս գործընթացում լավագույն արդյունքներ գրանցելու համար»,- հավելել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին