«Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում» - Mediamax.am

7502 դիտում

«Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվում է կառավարման նոր համակարգ. դա ուղիղ ժողովրդաիշխանությունն է»:

«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, շատ պարզ մի բան. Հայաստանի քաղաքացին եւ հայ ժողովուրդը սկսեց հավատալ ինքն իրեն. առանցքային փոփոխությունը սա է:

 

Կապ չունի, թե ով է իշխանություն եւ ով ընդդիմություն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, եւ դրա մեջ որեւէ չափազանցություն չկա:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Այսօր Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվում է կառավարման նոր համակարգ. դա ուղիղ ժողովրդաիշխանությունն է: Քանի որ այս արտահայտությունը թյուրըմբռնումների տեղիք է տալիս, ցանկանում եմ նշել, որ դա ասելով նկատի ունեմ հետեւյալը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ավելի կարեւոր մասնակցություն պետք է ունենան երկրի կառավարմանը, մասնավորապես հանրաքվեների միջոցով:

 

Կարծում եմ` Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում: Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովուրդը եւ Հայաստանը ստանձնել են մի դերակատարում, որն ունի գլոբալ նշանակություն, եւ ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն ունի ներուժ, պատմություն եւ հմտություն աշխարհում նոր համակարգերի ստեղծման ճանապարհին իր դերակատարումն ունենալու համար», - ասել է վարչապետը սեպտեմբերի 13-ին՝ Փարիզում հանդիպելով հայ համայնքնի ներկայացուցիչներին:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ սփյուռքի գործուն մասնակցությամբ: Ի՞նչ նկատի ունեմ մասնակցություն ասելով. հստակ դիրքորոշում եւ տեսակետ արտահայտելն այս հարցում ամենահզոր գործոնն էր, որ կարող էր փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը նոր դերակատարման փուլ է մտել, եւ այդ նոր դերակատարումն առաջին հերթին ազատ եւ երջանիկ հայրենիք կերտելն է: Կարող եմ երաշխավորել, որ այսօր Հայաստանում բոլոր մարդիկ առանց բացառության հավասար են օրենքի առաջ: Երկրում որեւէ մեկից որեւէ բանով ավելի եւ պակաս չլինելն այն անկյունաքարն է, որի վրա կառուցվում է մեր նոր իրականությունը»,- ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին