Ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքը կվերահսկվի - Mediamax.am

1991 դիտում

Ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքը կվերահսկվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը կվերահսկի ոստիկանության գործունեությունը:

Ոստիկանությունում նշել են, որ խորհուրդն ուշադրության կենտրոնում կպահի բոլոր այն ահազանգերը, որոնք կվերաբերեն ոստիկանության ծառայողների կողմից անօրինական գործողություններին կամ անգործությանը, հակաիրավական գործողությունների դեպքերին:

 

Հրապարակվել են վերջնական ընտրացուցակները

Խորհուրդը կաշխատի հերթապահությամբ եւ կսպասարկի թեժ գիծը՝ 010-54-41-22 հեռախոսահամարով:

 

Անհրաժեշտության դեպքում հասարակական խորհրդի հերթապահող խմբերը կայցելեն տվյալ տարածքներ՝ պարզելու դեպքի հանգամանքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին