ՀՀ նախագահը կմասնակցի Summit of Minds գագաթնաժողովին - Mediamax.am

2764 դիտում

ՀՀ նախագահը կմասնակցի Summit of Minds գագաթնաժողովին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնիի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը:

Շամոնիի գագաթնաժողովը հայտնի է որպես «փոքր Դավոս»:

 

Այս տարի գագաթնաժողովի քննարկումների հիմնական թեմաները կլինեն համաշխարհային տնտեսական մակրո միտումները եւ դրանց ազդեցությունը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաեւ այսօրվա եւ վաղվա աշխարհի արագությանն ու անկայունությանը հարմարվելու եւ դրանցից օգտվելու հնարավորությունները:

 

Գագաթնաժողովի շրջանակում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա մասնակից մի շարք ընկերությունների (Google, Nasdaq, Gallup, McKinsey, Nestlé, Groupe Accor, Publicis) ղեկավարների հետ՝ քննարկելու հայաստանյան բիզնես միջավայրը եւ ներդրումների ներգրավման հնարավորությունները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին