Հայաստանը «ֆանտաստիկ օրինակ» է, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը - Mediamax.am

8929 դիտում

Հայաստանը «ֆանտաստիկ օրինակ» է, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը


Անտոնիու Գուտերեշը
Անտոնիու Գուտերեշը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ասել է, որ մի քանի ամիս առաջ Հայաստանը խաղաղ իշխանափոխության «ֆանտաստիկ օրինակ» ցույց տվեց:

«Իսկապես, այսօր աշխարհում տեսնում ենք ավտորիտար ռեժիմների ամրապնդումը: Բայց նաեւ երիտասարդները կարողանում են համախմբվել եւ ցույց տալ, որ ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքները շատ կարեւոր են մեր հասարակությունների համար: Մի քանի ամիս առաջ Հայաստանը խաղաղ իշխանափոխության ֆանտաստիկ օրինակ ցույց տվեց: Այդ շարժումը գլխավորել էր երիտասարդությունը, եւ սա հիմքեր է տալիս հուսալու, որ նոր սերունդներն ի վիճակի կլինեն ավելի լավ արդյունքի հասնել, քան, օրինակ, իմ սերունդը», - ասել է Անտոնիու Գուտերեշը՝ ՄԱԿ-ի պաշտոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հանդիպում է ունենալու Անտոնիու Գուտերեշի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին