Ռոբերտ Քոչարյանը նոր կուսակցություն կստեղծի - Mediamax.am

8452 դիտում

Ռոբերտ Քոչարյանը նոր կուսակցություն կստեղծի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:

«Ես շատ լուրջ բաց եմ տեսնում ընդդիմադիր դաշտում եւ կարծում եմ, որ այդ բացը պետք է լրացնել՝ հանուն երկրի շահերի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:  

 

Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասին՝ նախկին նախագահն ընդգծել է, որ պարզապես մասնակցելու ժամանակ չունի:

 

«Ես անկուսակցական էի: Դա նշանակում է, որ ես պետք է զրոյից կուսակցություն ստեղծեմ, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչը երբեւէ եղել է: Եվ ես կցանկանայի գնալ ընտրությունների նոր, թարմացված թիմի հետ: Սովորաբար որո՞նք են առաջին քայլերը, երբ ցանկանում ես թիմ հավաքել: Դու ուշադրություն ես դարձնում այն մարդկանց վրա, որոնց ճանաչում ես եւ շրջապատի վրա, որի հետ դու շփվել ու աշխատել ես»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

 

Նրա խոսքով՝ մյուս կողմից, հաշվի առնելով առկա իրավիճակը, անհրաժեշտ է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ եւ աշխույժ մարդկանց:

 

«Ոմանք, իհարկե, պետք է լինեն հին թիմից՝ մարդիկ, որոնց ճանաչում ես եւ որոնց հետ աշխատել ես: Սակայն, ի վերջո, անհրաժեշտ է հիմնվել նոր սերնդի վրա, ինչը հեշտ չէ եւ ժամանակ է պահանջում»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին