ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին - Mediamax.am

1270 դիտում

ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ-ն հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Որոշումը կայացվել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովի շրջանակում:

 

Միաժամանակ, ժողովը՝ 

 

- արձանագրում է, որ անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,

- իր մտահոգությունն է  հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ,

- փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների եւ երեւույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա:

 

«Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետեւողական եւ վճռական քայլերով»,- ասված է հայտարարությունում:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին